00:00:00

Պեսկով. Բոլորը պետք է հիշեն ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում

14:38, 30 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում: «Մենք Ադրբեջանի հետ հիանալի վստահելի հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա. դրանք կարող են ունենալ շատ ու շատ կողմեր, որոնք փոխշահավետ են: Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ են. մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բերում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ»,- ասել է նա: Պեսկովը նաեւ շեշտել է, որ բոլորը պետք է հիշեն ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր