00:00:00

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ու պահանջել կալանավորել Արա Սաղաթելյանին

00:28, 30 մարտ 2021 Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին։ Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Արա Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արա Սաղաթելյանն արգելանքի տակ է գտնվել փետրվարի 19-ից մինչև մարտի 3-ը։ ԱԱԾ-ն նախ խուզարկություններ էր կատարել նրա տանն ու աշխատասենյակում, ապա հայտարարել է, թե նրան ձերբակալել են ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Մարտի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբանների բողոքը՝ վերացնելով Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը; Հատկանշական է, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։Ու Ադրբեջանի կողմից անգամ գլխագին էր սահմանվել նրա համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր