00:00:00

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված տղամարդուն, խնդրում ենք դիմել քննչական բաժին (Լուսանկարներ)

22:16, 28 ապրիլ 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները: 2018թ. ապրիլի 26-ին՝ ժամը 09:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Հրազդանի կիրճում՝ դեպի Դավթաշեն տանող հատվածում, հայտնաբերվել է մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Միջոցներ են ձեռնարկվում՝ դիակի ինքնությունը պարզելու ուղղղությամբ: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին: Կից հրապարակում ենք հայտնաբերված դիակի լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրա վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Տղամարդը թխամաշկ է, սևահեր, սև մորուքով, մարմնի տարբեր հատվածներում ունի դաջվածքներ: Հայցում ենք տուժողի հարազատների և համաքաղաքացիների ներողամտությունը՝ լուսանկարի հրապարակման համար։ ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր