00:00:00

Դատարանը կալանավորեց 67-ամյա հորը, ով Մասիսում խեղդելով սպանել էր իր 39-ամյա աղջկան

19:11, 28 ապրիլ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 27-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Մասիս քաղաքի Մասիս կայարանի բնակիչ՝ 67-ամյա Համլետ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 20-ին իր աղջկա՝ 39-ամյա Լուսինե Խաչատրյանին խեղդամահ անելու եղանակով սպանելու մեջ։ Այդ օրը Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե և այնտեղ հայտնաբերել է Լ. Խաչատրյանի դին։ Դատաբժիկը, զննելով դին, հայտնել էր, որ Լ. Խաչատրյանը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Խաչատրյանի նկատմամբ։ Դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Խաչատրյանը կալանավորվել է։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր