00:00:00

ՍՈւ-30 ինքնաթիռների հրթիռների մասին հայտարարություններս իրար չեն հակասում. Փաշինյան

18:22, 24 մարտ 2021

Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ 30 գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՍՈւ 30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղած են եղել։ Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները», - ասաց վարչապետը։ Նա նշեց, թե այն, ինչ ասել է Օհանավան գյուղում, և այն, ինչ նախկինում հայտարարել է ՍՈւ 30 ինքնաթիռների վերաբերյալ, իրար չեն հակասում։ «Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ 30 գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ», - ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր