00:00:00

Մեկ տարում սահմանային բժշկասանիտարական կետերը հսկողություն են իրականացրել 587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ

16:48, 24 մարտ 2021

Կորոնավիրոսային (COVID-19) համավարակով պայմանավորված Տեսչական մարմնի Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը 2020 թվականի հունվարի 24-ից մինչ օրս աշխատում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով, հաղորդում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: 2020 թվականի մարտ ամսից հսկողություն է իրականացվել (հեռավար ջերմաչափում, արտաքին զննում, սերտիֆիկատների ստուգում, ծանուցագրերի և տեղեկաթերթերի տրամադրում) տարբեր երկրներից ժամանած. -2 508 չվերթով, -199 946 ավտոտրանսպորտային միջոցով, -1 447 գնացքով ժամանած 587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ (այդ թվում ուղևորներ, փոխադրող անձնակազմ)։ Ծանուցագրեր և ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ է տրամադրվել 283 475 ուղևորի, գնացքի և օդանավի անձնակազմի անդամների։ Հայտնաբերվել է վարակիչ հիվանդությունների ախտանշաններ ունեցող 304 անձ, որոնցից, 258 կորոնավիրուսային վարակի կասկածով հոսպիտալացվել են։ Կազմակերպվել է 2 761 տարանցիկ ուղևորների, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանված կարգով դիմավորումը և ուղեկցումը դեպի նախատեսված փոխադրամիջոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր