00:00:00

Ասադը եւ կինը ապաքինվում են կորոնավիրուսային վարակից

16:17, 24 մարտ 2021

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ նրա կինը՝ Ասման, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, ապաքինվում են եւ լավ են զգում իրենց: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը: «Նախագահի եւ նրա տիկնոջ առողջությունը, փառք Աստծո, լավ վիճակում է, իսկ նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ առողջական վիճակի հետ կապված լաբորատոր եւ ռենտգեն հետազոտությունները հետզհետե նորմալ ցուցանիշների են վերադառնում: Ըստ բժիշկների ազգային խմբի՝ ցուցանիշները լավն են եւ հաստատում են, որ նրանք վերականգնման փուլում են»,- ասել է նա: Դեսպանը, վկայակոչելով նախագահի աշխատակազմը, պարզաբանել է, որ Ասադը եւ առաջին տիկինը շարունակում են աշխատել տնային կարանտինի ընթացքում: Նրանք իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան կարանտինի ավարտից եւ ՊՇՌ թեստի բացասական արդյունքների հաստատումից հետո: Մարտի 8-ին Սիրիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Ասադը եւ նրա կինը կորոնավիրուսի ախտորոշման դրական արդյունքներից հետո գտնվում են տնային կարանտինում: Նրանց վիճակը կայուն է, նրանք սովորականի պես կկատարեն իրենց պարտականությունները կարանտինի ընթացքում, որը կտեւի երկու-երեք շաբաթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր