00:00:00

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

13:24, 24 մարտ 2021

ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87: Այդպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք՝ մարտի 4-ին ԱԺ-ն չէր ընտրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու: «Իմ քայլը» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր