00:00:00

«Իրավունք». Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա. Մովսես Հակոբյան

14:00, 24 մարտ 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի­անգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտան­գին՝ գեներալը վստահու­թյուն հայտնեց. -Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ու­զում: -Այսի՞նքն: -Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի: -Այսինքն՝ ՍյունիքիԶանգեզուրի մասով մտահոգություն­ներ չունե՞ք: -Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողու­թյուններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր