00:00:00

Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան կստեղծվի

22:32, 23 մարտ 2021

Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 23-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Նարինե Բեգլարյանը և Աննա Բարֆյանը հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» Հանդիպման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են երկու կառույցների համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող և առաջիկայում պլանավորված ծրագրերը։ Մասնավորապես խոսվել է արցախյան պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիներին «Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» ծրագրի, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծված «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի, «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության երկամսյա դպրոցի, «Հայրերի դպրոց» հանդիպում-քննարկումների, «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» խորագրով իրականացված համազգային հետազոտության մասին։ Մարզպետը, նշելով Շիրակի մարզում արտակարգ իրավիճակներով պայմանավորված առաջնային խնդիրները, կարևորել է «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծումը, երիտասարդ տղաների ու աղջիկների, երիտասարդ ընտանիքների շրջանում դրական ծնողավարության վերաբերյալ վերապատրաստումների և կրթական-տեղեկատվական արշավների կազմակերպումը։ Առաձնահատուկ կարևորվել է նաև «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» թեմայով համազգային հետազոտության իրականացումը, որը կարող է փաստարկված ուղեցույց դառնալ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետության տարածքում նպատակային ծրագրերի մշակման և իրականացման համար։ Հանդիպման ընթացքում նշվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումների մասին։ Ներկայացվել է «Վճարովի աշխատանքային պրակտիկա» վեցամսյա ծրագրի հաջողությունների մասին, որի շնորհիվ Շիրակի մարզից 10 նորավարտ երիտասարդներ հնարավորություն են ստացել վճարովի պրակտիկայի միջոցով մասնագիտական և աշխատանքային փորձ ձեռք բերել ու հիմնական աշխատանքի անցնել տեղի գործատուների մոտ։ Կողմերի միջև նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան ստեղծելու վերաբերյալ, որտեղ աշխատակիցների մեծ մասը լինելու են սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր