00:00:00

Գեղամ Ստեփանյանն առաջադրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

20:47, 23 մարտ 2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը: Նշվել է,որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ: Գեղամ Ստեփանյանը 2008թ-ին ընդունվել ու 2014 թվականին  ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը: 2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2014-2016թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում: 2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական: Երեք կողմ, մեկ ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր