00:00:00

Բաքուն առաջ է քաշում 3 պայման շուրջ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց

20:11, 23 մարտ 2021

Բաքուն առաջ է քաշում 3 պայման շուրջ 200 ռազմագերիների վերադարձի համար: Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերի կան: Նշենք, որ Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գերեվարման փաստը, սակայն չի ճանաչում մնացած120 գերիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գերեվարման վերաբերյալ անհերքելի փաստեր: Բոլոր գերիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման` 1⃣Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումն Արցախի տարածքից, 2⃣ Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի), 3⃣ Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը Այս խնդիրները լուծելու համար Բաքուն օգտագործում է հայ գերիների գործոնը: Հարցին, թե որտեղից եք վերցրել նման տվյալները, նա պատասխանեց, որ տեղեկատվությունը ստացվում է մի քանի աղբյուրներից, այդ թվում՝ նախապես պատրաստված փաստաթղթերի նախագծերից: Այս մասին գրում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր