00:00:00

«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի

19:56, 23 մարտ 2021

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի: Սա վերահաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ հայտարարությունների ժամին: «Ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանություններն ունեն բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց Իսայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր