00:00:00

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, իրավիճակը հանգիստ է, կողմերի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել. ՌԴ ՊՆ

17:40, 20 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հսկողությամբ տրվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարը: Ֆերմերները սկսել են աշխատել շփման գծում գտնվող հողերում: Խաղողագործները հնարավորություն են ստացել իրականացնել առաջին տնկարկները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով: Մենք այժմ գտնվում ենք այս խաղողի այգիներից մեկում, որը գտնվում է սահմանազատման գծից մոտ 20 մետր հեռավորության վրա», -տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը: «Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում ՝ սեզոնին նախապատրաստվելու համար: Ռուս խաղաղապահները ապահովում են նման աշխատանքների համակարգումը և իրականացումը: Աշխատանքային տարածքում իրավիճակը հանգիստ է, կողմերի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել», - հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր