00:00:00

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և Կրկժան թաղամասում

15:38, 20 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում: Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով  շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: «Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին: Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը  խախտելով միջազգային կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝ հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետեր և այլ զինատեսակներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր