Իշխանության ամենաթողության, ամբարտավանության ու անդաստիարակության հերթական ցայտուն դրսևորումը, որն իհարկե չեն դատապարտի իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Օրը ցերեկով ամենավերջին խուլիգանի պահվածքով նախարար կոչվող անձը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա, բռնություն գործադրում, վնասում գույքը... Համաձայնեք, որ ամբողջ օրը ժողովրդավարության մասին աղաղակողները տարօրինակ պատկերացում ունեն ժողովրդավարության ու ընդհանրապես հանդուրժողականության մասին: Հիշե´ք մեկընդմիշտ, որ թեպետ ձեր համար այլևս սովորական է դարձել հոխորտանքն ու բռունցքները տարբեր ուղղություններով անկանոն թափահարելը, բայց ոչ ոք, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի
վիրավորել կամ առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Դա ականջներիդ օղ արեք...
Պատգամավոր Իվետա Տոնոյանի գրառումը