00:00:00

Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար ձեւավորում է Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցությունը

03:46, 19 մարտ 2021 Քաղաքականություն

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը  արտահերթ ընտրություններին մասնակցելու համար  նախաձեռնել է Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձեւավորումը։ Ֆեյսբուքյան իր էջում նա դիմել է համախոհներին եւ նշել. «Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին: ՀՀ օրենսդրության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն: Շանթ Հարությունյանի Ցեղակրոն կուսակցությունը 2004թ.-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձեւավորումը: Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսեւորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության եւ նախընտրական գործընացներին: Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար: Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34: Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր