00:00:00

Ինչ է կատարվում բենզինի շուկայում․ Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությանը մոտ կանգնած գործարարը կարողանում է շատ ավելի ցածր գին առաջարկել, քան մյուսները

04:13, 17 մարտ 2021 Տնտեսություն

168.am-ը գրում է․ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է բացահայտելու տնտեսական մրցակցության խախտումները, դարձել է գների բարձրացումներն արդարացնող և հիմնավորող մարմին։ Ներկայացնում է վերլուծություններ այս կամ այն շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների վերաբերյալ, իսկ վերջում եզրակացնում, որ ամեն ինչ օրենքի ու օրինականության սահմաններում է։ Այդպիսի ուսումնասիրություններ վերջին ամիսներին կատարվել են շաքարավազի, կարագի, ձեթի և այլ շուկաներում։ Նման մի ուսումնասիրության արդյունքներ էլ օրերս հրապարակվեց վառելիքի շուկայի վերաբերյալ, որտեղ վերջին շրջանում արձանագրվել են գների էական բարձրացումներ։ Եզրակացությունն այն է, որ խախտումներ չկան, իսկ գների բարձրացումները պայմանավորված են շուկայական գործոններով։ «Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռք բերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկտիվ մի շարք շուկայական գործընթացներով»,- արձանագրել է Հանձնաժողովը։
Որպես գների բարձրացման վրա ազդող օբյեկտիվ գործոններ՝ նշվել են ձեռքբերման գների աճն ու ազգային արժույթի թուլացումը։
Այն, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսն ունեն իրենց դերը գների փոփոխության գործում, այդպես էլ կա։ Սակայն խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, թե այդ ազդեցությունները որքանով են համարժեք արտահայտվել ներքին շուկայի մասնակիցների մոտ։ Վառելանյութի շուկայի հետ կապված հարցականները միշտ էլ շատ են եղել։ Այս շուկան տարիներ շարունակ լինելով բարձր կենտրոնացվածության՝ մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Հնչել են տարբեր կարծիքներ՝ շուկայում հակամրցակցային համաձայնությունների, չարաշահումների ու խախտումների հետ կապված։ Այսօր էլ վառելանյութի շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է բարձր լինել։ Հիմնական խաղացողները գրեթե նույնն են։ Թեև վերջին շրջանում այստեղ փորձում է տեղավորվել իշխանություններին մոտ կանգնած հայտնի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր