00:00:00

Մարտունու շրջանի հարավ-արեւելյան թեւից հայտնաբերել եւ տարհանել են 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

23:44, 16 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արեւելյան թեւից հայտնաբերել եւ տարհանել են եւս 3 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն»,- նշվում է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր