00:00:00

Այս տարվա փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ ունենք վարկերի 11 տոկոս աճ. Գալստյան

00:12, 17 մարտ 2021 Տնտեսություն

Այս տարվա փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ ունենք վարկերի 11 տոկոս աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է մոտավորապես 375 մլրդ դրամ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Իրավաբանական անձանց վարկերն աճել են 11.3 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց վարկերը՝ 9.4 տոկոսով: Բանկային համակարգի գործընկերների հետ մեր հանդիպումների ընթացքում իրենց կողմից հաղորդված մեսիջներից մեկն այն է, որ Կառավարության կողմից անցած տարվա ընթացքում իրականացված ծրագրերը էական են եղել վարկային պորտֆելի այս աճի համար: Մոտ 160 մլրդ դրամը պայմանավորված է եղել Կառավարության կողմից իրականացված ծրագրային փաթեթով»,- ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նաեւ հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքում գազի գնի թանկացում նախատեսված չէ:«Բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Ու մենք դրան ապագայում անպայմանորեն կանդրադառնանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր