00:00:00

Ավարտվել է Տավուշի մարզի բնակչի կողմից համագյուղացուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

23:18, 27 ապրիլ 2018 Իրավական

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել էր ձորը գլորված  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ եղել է  մոխրացած դիակ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանն է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ. և բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս դարձել է սպանության զոհ: Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է սպանության շարժառիթը, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է՝ ծնված 1980թ: Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 16-ին համագյուղացիները միասին մասնակցել հացկերույթի, որից  հետո՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 38-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրեժի և խանդի շարժառիթներով, վիճաբանել է համագյուղացու հետ և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքի ու գլխի տարբեր հատվածներին: Այնուհետև անգիտակից վիճակում գտնվող տղամարդուն նա տեղափոխել է «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ և մեքենան վարել Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ուղղությամբ, որտեղ մեքենան գլորել է ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածի հարակից ձորակը՝ ցանկանալով վթարի նմանակում ստեղծել։ Ապա մոտեցել է ավտոմեքենային, ծխախոտի այրվող տուփը նետել ավտոմեքենայի սրահի մեջ և հրկիզել։ Քննության տվյալներով՝ ավտոմեքենան այրելու ժամանակ տուժողը դեռևս ողջ է եղել։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր