00:00:00

Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ

01:59, 16 մարտ 2021 Տնտեսություն

Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019 թ.-ի ցուցանիշը` 50 տոկոսով: Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020 թ.-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում: Նշենք, որ վերջին տարիներին բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 45 մլրդ դրամ, ապա 2019թ.-ի նույն ժամանակահատվածի դրությամբ այն աճել է` հասնելով ավելի քան 78 մլրդ դրամի, իսկ 2020 թ.-ին նշված ցուցանիշը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ: Բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները 2020թ.-ին` 2019թ.-ի համեմատ աճել են  50 տոկոսով: Չնայած նախորդ տարի երկրում ստեղծված իրավիճակին ու ծագած դժվարություններին, բանկը շարունակել է ակտիվ վարկավորում իրականացնել հիփոթեքային շուկայում` գերազանցելով սահմանված թիրախային ցուցանիշները: Հիշեցնենք նաև, որ Ամերիաբանկի` Estate.ameriabank.am  հարթակում ներկայացված են բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր