00:00:00

Երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

23:00, 27 ապրիլ 2018 Իրավական

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ։ Քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և ներկայացվել է այս օրերին Պաշտպանի աշխատանքի մանրամասները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների լիարժեք երաշխավորման, լրագրողների մասնագիտական անխոչընդոտ գործունեության կարևորությունը: Կարևորվել է բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովումը, անկախ նրանից՝ խոսքը վարչական, թե քրեական վարույթի մասին է: Օրեր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ հեռախոսազրույց Դունյա Մյատովիչի նախաձեռնությամբ, որի ժամանակ նա Պաշտպանին խնդրել էր տեղեկացնել երկրում տեղի ունեցող հետագա զարգացումների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր