00:00:00

Իշխանության հրաժարականը անխուսափելի է․ Արման Աբովյան

16:53, 13 մարտ 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ սկզբունքորեն ոչ մի բան չի փոխվել։ Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ շուտափույթ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի ժամանակ,  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը։ «Օրեցօր մենք տեսնում ենք, որ իրավիճակը գնալով վատանում է թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական առումներով, ժամ առաջ պետք է իշխանությունը հեռանա եւ ընտրություններ անցկացվեն»,- ասաց նա։ Թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չընդունեց նախագահի հրավերը՝ երկրում առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով,  Արման Աբովյանն ասաց, թե այն պետք է բովանադակային լինի, այլ ոչ թե զուտ իրավիճակը քննարկելուն ուղղված․ «Խոսել խոսելու համար՝ արդյունավետ չէ։ Պետք է խոսել կետ առ կետ, այդ պարագայում արդյունավետությունը հասկանալի կլինի»։ Դիտարկմանը, թե գուցե հանդիպեին ու իրենց օրակարգը  ներկայացնեին,  ԲՀԿ քարտուղարը կրկնվեց՝ իրենց օրակարգը Փաշինյանի հրաժարականն է ու արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչի մասին վաղուց հայտարարել են։ «Իշխանությունը պետք է հասկանա, եւ կարծում եմ՝ ուզի, թե չուզի, դա  պիտի հասկանա։ Իշխանության հրաժարականը անխուսափելի է։ Դա իմ անձնական համոզմունքն է, որովհետեւ այսօր տեղի ունեցող զարգացումները դեպի հանգուցալուծում տանելու այլ տարբերակ չկա։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության բոլոր շերտերը պահանջում են հրաժարական, ինչը ակնհայտ ցույց է տալիս, որ այսօր իշխանությունը, որքան էլ փորձի ձեւացնել, թե վերահսկում է իրավիճակը կամ կառավարում է երկիրը, դա մեղմ ասած այդքան էլ ճիշտ չէ։ Այս ճգնաժամը գնալով խորանում է, ինչը բերում է ռադիկալության, հասարակության տարանջատման, իսկ դա շատ մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության գոյության համար։ Մարտի 15-ից Ադրբեջանը եւ Թուրքիան կրկին լայնածավալ զորավարժություններ են անցկացնում եւ չեն էլ թաքցնում, որ ինչ-որ բանի են նախապատրաստվում․ Էրդողանը Էնվեր փաշային է անվանում լուսահոգի, Ալիեւն էլ ամեն օր մատնանշում է այն սուտ, շինծու, հիմար թեզերը, որ օրինակ՝ Զանգեզուրը կամ Երեւանը իրենց պատմական հողերն են։ Սրանք այն ազդակներն են, որ ինչքան հնարավոր է շուտ՝ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի, այլ տարբերակ չկա»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր