00:00:00

ԱԳՆ շենքի տանիքին դիպուկահարներ են կանգնած, շենքը շրջափակված է ոստիկաններով

12:58, 13 մարտ 2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են կուտակված: Շենքի տանիքին կանգնած են դիպուկահարները: Նշենք, որ քաղաքացիները հավաքվել են Կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք։ Վերջինս գնում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել և նշել, որ Փաշինյանը Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել այսօր, ուստի նրանք դիմավորելու են Փաշինյանին շենքի դիմաց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր