00:00:00

ՀՀ ԱԳՆ շենքը շրջափակված է ոստիկաններով. Փաշինյանն այցելելու է նախարարություն

12:26, 13 մարտ 2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են կուտակված: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ԱԳՆ-ի շենքին մոտենալ չի թույլատրվում: Նշենք, որ շուտով այդտեղ կլինեն «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները: Ավելի վաղ այդ մասին շարժումը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետն այցելելու է ԱԳՆ: Շարժումը Փաշինյանին դիմավորելու է՝ կրկին բարձրացնելով պահանջը՝ «առանց Նիկոլ Հայաստան» : Մեկնաբանելով ԱԳՆ շենի մոտ ոստիկանական մեծ թվով կուտակումները՝ դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց. «Գող՝ սիրտը դող: Կառավարության շենքից ԱԳՆ Փաշինյանի գալու համար հազարավոր ոստիկաններ ամբողջ թաղամասը շրջափակել են: Փաշինյանը ՀՀ-ում տեղ չունի: Արձանագրենք փաստը՝ վախկոտ է, վախենում է ազատ տեղաշարժվել: Մարզերից ոստիկաններ է բերում այստեղ, որպեսզի կարողանա 200 մետր քայլել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր