00:00:00

«Այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանի քաղաքական ճգնաժամը». Freedom House-ը` ՄԻՊ գրասենյակի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի մասին

12:12, 13 մարտ 2021

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։ «Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրում ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում ՝ քաղաքացիական հասարակության անխոչընդոտ գործունեությունը»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Մարկ Բեհրենդտը: Հայտարարությունում նշվում է, որ կառավարությունը փորձում է կրճատել ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման անկախությունը: «Այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանի քաղաքական ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտության և ներկայիս քաղաքական ճգնաժամի ֆոնին ավելի կարևոր է, քան երբևէ, պահպանել ՄԻՊ գրասեյակի և քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները`իրազեկելու հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների մասին և բարձրաձայնելու երկրում հիմնարար ազատությունների սահմանափակումները: Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին՝ պահպանելով նրանց հետ ակտիվ երկխոսությունը, ապահովելով օրենքի գերակայությունը և բռնության և ատելության խոսքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելը»,-ասվում է հայտարարությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր