00:00:00

Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր. Վիտալի Բալասանյան

02:28, 13 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր:Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին  ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:  Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր