00:00:00

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամենամյա հերթական արձակուրդում է․ պարզաբանում

21:13, 27 ապրիլ 2018 Իրավական

Պարզաբանում՝ «azatutyun.am» էլեկտրոնային լրատվամիջոցով ապրիլի 26-ին հրապարակված «ՀՀԿ-ականները սկսել են հեռանալ Հայաստանից» վերտառությամբ նյութում առկա՝«Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հատկապես հայտնի է քաղաքական գործերի քննությամբ, իսկ 2010 թվականին էլ հենց այս դատավորը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել» տեղեկության վերաբերյալ: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ըստ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 2018թ. hունվարի 31-ի հրամանով հաստատված ժամանակացույցի` դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամենամյա հերթական արձակուրդի ժամանակահատված է նշել ապրիլ-մայիս ամիսները: Տեղեկացվում է նաև, որ դատավոր  Մնացական Մարտիրոսյանն այս պահին գտնվում է աշխատանքի մեջ, սակայն 02.05.2018-18.05.2018թթ. գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում: Դատավորների ամենամյա հերթական արձակուրդների ժամանակացույցը տեղակայված է դատական իշխանության պաշտոնական կայքում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Տես.՝ http://old.court.am/?l=lo&id=446 ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր