00:00:00

Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի. Ստեփան Դանիելյան

23:59, 10 մարտ 2021

Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի և դրա համար պետք է անել հետևյալ գործողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Այն ինչ պետք է հիմա անել, ծիծաղելու աստիճան պարզ է: Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի և դրա համար պետք է անել հետևյալ գործողությունները: Հայտարարվում է զուգահեռ կառավարություն: Վազգեն Մանուկյանը ձևավորում է կառավարությունը՝ - ՊՆ նախարար՝ Օնիկ Գասպարյան, ձևավորվում է Գլխավոր Շտաբի կազմը, - Ոստիկանապետ՝ Օսիպյան, - ԱԱԾ պետ՝ Վանեցյան, - Էկոնոմիկայի նախարար, ասենք, Արամյան, կամ Վաչե Գաբրիելյան, - Տարծաքային կառավարման նախարար՝ ասենք Կապանի քաղաքապետ և այլն: Հիշյալ կառույցները զուգահեռաբար ձևավորում են իրենց աշխատակազմերն ու ստորբաժանումները: Հիշյալ իրական կառույցներն ամբողջությամբ, կամ մասամբ սկսում են ենթարկվել զուգահեռ կառավարությանը, տեղական կառավարման մարմինների մի մասը, նաև ամբողջությամբ Սյունիքը, ճանաչում է զուգահեռ կառավարությունը: Գնալով կառավարության ազդեցությունը սկսում է ծավալվել: Հայտարարվում է կառավարության նստավայրի, որը սկսում է ամենօրյա ռեժիմով աշխատել՝ ծրագրեր կազմել, որոշումներ կայացնել ու կառավարել: Վստահ եմ, որ կարճ ժամանակում զուգահեռ կառավարությունն է իրական կառավարություն դառնալու: Կարելի նաև զարգացնել միտքը, բայց առայժմ այսքանը, մնացածը տեխնիկայի հարց է: Հ.Գ. Հարգելի ընդդիմություն, պաշտոնի համար իրար միս չուտեք, սա ընդամենը ժամանակավոր կառավարություն է, ընտրությունների ժամանակ իրար կուտեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր