00:00:00

Քիչ հետո Ստեփանակերտի կենտրոնում տեղի կունենա կասետահրթիռային ռումբի պայթեցում. Արցախի ԱԻՊԾ

16:13, 09 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Քիչ հետո Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Քիչ հետո «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում: Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր