00:00:00

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում․ Արցախի ՆԳ նախարար

23:18, 08 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Կանանց միջազգային տոն օրվա առթիվ ստացել են նվերներ: Նախարար Կարեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանանց և աղջիկներին։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայուհիներ, մայրեր և քույրեր, ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանայք ու աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ: Տոնը լավագույն առիթներից է վերստին արժևորելու և գնահատելու կնոջ դերակատարումը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում: Անսահման ջերմություն, սեր ու արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին Հարգանքներով՝ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր