00:00:00

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը. Արցախի ԱԺ

18:57, 08 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ԱԺ-ն Մարտի8-ի առթիվ ահնես է եկել շնորհավորական ուղերձո, որում ասվում է. «Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր: Ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով: Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր: Հայ  կինն ու մայրը իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր է ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները: Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ ,կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը: Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի: Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր