00:00:00

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը․ Ա․ Հարությունյանի ուղերձը

17:22, 05 մարտ 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը: Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ: Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր