00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն միացել է Covid-19-ի դեմ պայքարին. ԱՆ-ն ընդլայնում է մահճակալային ֆոնդը

16:15, 05 մարտ 2021

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը: Նախարարությունը հայտնում է, որ Covid-19-ի դեմ պայքարին է միացել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: «COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը»,- ասված է հաղորդագրությունում: Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր