00:00:00

Բալասանյանը ԿԽՄԿ պաշտոնյային ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի խնդիրները

15:57, 05 մարտ 2021

Մարտի 5-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով գերեվարված, պատանդառված եւ ներընկալված անձանց փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները։ Իր հերթին, Բերտրան Լամոնը ներկայացրել է առաքելության կողմից իրականացվող, ինչպես նաեւ նախանշվող աշխատանքների մասին նկատառումները՝ հայտնելով իր երախտագիտությունը հումանիտար առաքելության լիարժեք իրականացմանը Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերվող մեծ աջակցության կապակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր