00:00:00

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերջին մեկ օրում 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

04:03, 05 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ օրում ռուս զինծառայողները 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունենում պայթեցման միջոցով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ: Ամեն օր ականազերծման և վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող: Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր