00:00:00

Արցախի մի շարք համայնքներում գտնված հրթիռակասետային և ավիացիոն ռումբերն օրվա ընթացքում կոչնչացվեն

15:05, 02 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակներյի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Հանրապետության բոլոր շրջաններում: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում. Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ և Վարնկաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր