Իմ քայլը շարժման անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆիքսենք, որ Հայաստանում հիմա սահմանադրական ճգնաժամ է։ Ժողովուրդն ունի հստակ որոշում, սակայն ֆորմալ քվեարկողը` ԱԺ-ն, մի մարմին է, որը մեծամասամբ կորցրել է իր լեգիտիմությունը, և այդ մարմնի խմբակցություններն ու դրանց բեկորները փորձում են իրենց ֆորմալ, բայց ոչ իրական լծակները դարձնել քաղաքական առևտրի առարկա։
Այլ կերպ ասած` իշխանությունն իրականում արդեն պատկանում է ժողովրդին, բայց ֆորմալ առումով լծակները մնում են ԱԺ խմբակցությունների ձեռքում։
Ճգնաժամից դուրս գալու ընդամենը մեկ լուծում կա` ԱԺ-ն անվերապահորեն ու առանց նախապայմանների պիտի հաստատի ժողովրդի որոշումը, այլապես սա երբեք չի ավարտվելու։
Կարեն ջան, ԱԺ որոշ խմբակցություններ ջան, սթափվեք։