00:00:00

Կոչ եմ անում զերծ մնալ արկածախնդրություններից․ Ստեփան Ստեփանյան

17:30, 25 փետրվար 2021 Բլոգ

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։ Կոչ եմ անում զերծ մնալ արկածախնդրություններից, չտրվել որևէ մեկի կողմից հրահրվող սադրանքներին և ցուցաբերել առավելագույն զգոնություն այս՝ առանց այն էլ լարված իրավիճակում։ Նշենք, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Այս հայտարարությանը հաջորդել է Փաշինյանի նախ ֆեյսբուքյան գրառումն, ապա լայվը, որի ընթացքում նա ԳՇ-ի հայտարարությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ և կոչ արել իր համակիրներին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր