00:00:00

Մարտակերտի և Ասկերանի մի քանի բնակավայրերում այսօր չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ կտարվեն

16:28, 25 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ և Դաշուշեն համայնքների տարածքներում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: Տեղեկատու հեռախոս՝ 911:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր