00:00:00

Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ

15:25, 25 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, գրում է ՌԴ ՊՆ-ն։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերսկսվել է ՀԷԿ-ի աշխատանքը․ էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը: Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրեր, ինչպես նաև՝ Ստեփանակերտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր