00:00:00

Արցախի ԱԺ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների կարգավիճակի մասին հայտարարություն է պատրաստել

02:55, 24 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 23-ին, հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը: Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով ներկայացրել է  հայտարարության տեքստը: Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել  ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում: Նիստին ներկա են եղել ԱԺ նախագահը, փոխնախագահը եւ պատգամավորները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր