00:00:00

Արցախի նախագահը ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին. Ներկա է եղել Վիտալի Բալասանյանը

16:55, 23 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք եւ աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին եւ նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին: Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին եւ արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջեւ դրված խնդիրները պատվով կատարելու համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր