00:00:00

Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով

20:31, 22 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Կասյանի ղեկավարությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով: Արցախի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշեց, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները: Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանը հանդես եկավ ներկայացվող թեմայի զեկույցով, որով առաջարկվում է կիրառել էներգախնայողության հետևյալ տարբերակները. 1.Լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին: Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլետրաէներգիայի  վճարը կրճատվում է 30-60 տոկոսով: Ըստ այդմ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում  առնվազն տնտեսում է 24 000 ՀՀ դրամ: 2. Ջրատաքացուցիչներ. շահագործման նպատակը արևային տեխնոլոգիաների զարգացումն է( ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 000 դրամ): 3.Արևային ֆոտովոլտային վահանակներ. էլեկտրական համակարգը թույլ է  տալիս արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխհատուցվեն հոսանքի ծախսերը և նվազագույնի կհասնի կախվածությունը էլեկտրահամակարգից: 4. Power backup ( ակումլյացիոն համակարգեր) .համակարգերը  արևային վահանակների հետ համատեղ կիրառմամբ համայնքներում կարող են  ապահովել էլեկտրաէներգիայի անխափան սնուցումը վթարների դեպքում: Առաջարկվող տարբերակները հիմնականում նախատեսվում են իրականացնել չգազաֆիկացված համայնքներում: Ջրատաքացուցիչների ծրագիրը կիրականացվի առավելապես գյուղական համայնքներում: Պատգամավորները ողջունեցին ոլորտի պատասխանատուների կողմից էներգախնայողության նպատակով առաջադրած տարբերակները, ստացան թեմայից բխող  մտահոգիչ հարցերի պատասխանները: Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն նաև նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների խնդրահարույց թեմաներ, իսկ այսօրվա  առաջարկները կներկայացվեն կառավարության որոշմանը: Նիստին ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր