00:00:00

Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ Նիկոլն իր ղեկավար Ալիևին ցույց է տալիս, որ Հայաստանում այսուհետ բանտարկվելու են բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանին երբևէ հաղթել են որևէ ասպարեզում․ Արսեն Բաբայան

03:32, 22 փետրվար 2021 Բլոգ

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը։ Գրառման մեջ ասվում է․ «Հայաստանում ադրբեջանի հյուպատոսը կալանավորեց ընկերոջս, Արա Սաղաթելյանին: Սաղաթելյան Արային կալանավորելու համար կարող է միայն մեկ պատճառ լինել. նա տարիներ շարունակ կռվել է ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ ու միշտ հաղթել է ադրբեջանի հետ տեղեկատվական բոլոր պատերազմներում: Նիկոլն իր ղեկավարին, Ալիևին, ցույց է տալիս, որ Հայաստանում այսուհետ բանտարկվելու են բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանին երբևէ հաղթել են որևէ ասպարեզում»: Գրառմանը կից Արսեն Բաբայանը հրապարակել է լուսանկար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր