00:00:00

Եղանակի պատճառով, արդեն 5-րդ օրն է՝ դադարեցված են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները․ Արցախի ԱԻՊԾ

18:54, 20 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր