00:00:00

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին

17:35, 20 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում: Երկրի ղեկավարն այցելել է նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր