00:00:00

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը

15:15, 20 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում զորակազմի անձնակազմի պատվաստումը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Ըստ ժամանակացույցի, պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:
Պատվաստումն իրականացվել է կամավոր սկզբունքով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր