00:00:00

Արցախի ոստիկանները բռնություն են գործադրել Դրմբոնի բնակչի նկատմամբ

16:21, 19 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

2020թ-ի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել բողոքը այլ մարմնի՝ ԱՀ գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին: ԱՀ ՄԻՊ հաղորդման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է: «Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում», - նշված է հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր